News.am. 15-3-2011- Ամերիկացի փորձագետները կազմել են 163 երկրների էկոլոգիական վարկանիշը: Համաձայն դրա`Հայաստանը զբաղեցնում է 76 –րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 84-րդը: Հարավային Կովկասում ամենաբարվոք էկոլոգիական իրավիճակն արձանագրվել է Վրաստանում. վերջինս զբաղեցնում է 59-րդ տեղը, գրում է messenger.com.ge-ն.Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Իսլանդիան եւ Շվեյցարիան, ամենավատ իրավիճակն արձանագրվել է ԱՄԷ-ում եւ Նիգերիայում:
Վարկանիշը հաշվարկելիս` փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment