Thursday, September 1, 2011

Այաթոլահ Խամենեի. Եգիպտոսի, Եմենի, Լիբիայի իրադարձությունները ճակատագրական էին իսլամական աշխարհի համար

News.am. 31-8-2011- Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին Թեհրանի համալսարանում Իդ ալ-Ֆիթր տոնի առթիվ տեղի ունեցած տոնական աղոթքի ժամանակ նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Արաբական աշխարհի գործերին միջամտելու առթիվ, հաղորդում է Zawya.com-ը:
«Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Լիբիայում, Բահրեյնում եւ մի շարք այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ճակատագրական են իսլամական աշխարհի համար: Եթե մահմեդական ազգերը կարողանան գերիշխող դիրքեր գրավել այն ուժերի նկատմամբ, որոնք փորձում են միջամտել իրենց ներքին գործերին, ապա նրանց շարունակական հաջողություն է սպասվում:Բայց եթե իմպերիալիստական ուժերը, այդ թվում ԱՄՆ-ը եւ համաշխարհային սիոնիզմը կարողանան ամեն ինչ վերցնել իրենց վերահսկողության ներքո, ապա իսլամական աշխարհը հսկայական խնդիրների հետ կբախվի»,-հայտնել է իրանական առաջնորդը:
Թեհրանը պաշտպանել է արաբական աշխարհում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բացի Սիրիայից: Իրանական պաշտոնատար անձինք բազմիցս հանդես են եկել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի միջամտության դեմ, մասնավորապես Լիբիայի եւ Բահրեյնի ներքին գործերին:

No comments: