Tert.am. 31-8-2011- Եթե Իրանը շարունակի զարգացնել իր միջուկային ծարագիրը, չի բացառվում, որ այդ երկրի դեմ իրականացվի հարձակում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Փարիզում դեսպանների հավաքի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։«Իրանի ռազմական և միջուկային ծրագրերը շարունակում են սպառնալիք ներկայացնել։ Ստեղծված իրավիճակում, որպես կանխարգելիչ միջոց, հնարավոր է Իրանի դեմ հարձակում իրականացվի։ Իսկ դա լուրջ ճգնաժամ կարող է առաջ բերել, որը Ֆրանսիան, բնականաբար, չի ցանկանում»,– ասել է Սարկոզին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment