Դիմում եմ ձեզ մի ներքին համոզվածությամբ, որ դուք այն սերունդն եք, որ գերազանցելու եք մեզ հայրենասիրությամբ, ինտելեկտով, աշխատասիրությամբ: Դուք սա պետք է հստակ գիտակցեք: Ողջ հայությանն, առավել ևս հայ երիտասարդությանն ուղղված իմ գլխավոր պատգամն այսօր սա է. ձևավորել ազգային առաջնահերթ մի օրակարգ և համախմբվել այդ նպատակի շուրջ: Իմ համոզմամբ այդ օրակարգն այսօր մեկն է՝ օր առաջ հայ զինվորի հսկողության տակ գտնվող հայրենի տարածքում ստեղծել և կառուցել պետություն: Այս գաղափարը պիտի լինի առաջիկա տարիներին հայությանը համախմբող, մոբիլիզացնող, գլխավոր գաղափարը:
Մեզ, հայերիս, վերջին 20 տարիների ընթացքում չհաջողվեց պետություն ստեղծել, առավել ևս՝ հայկական պետություն: «Երրորդ հանրապետություն» կոչվող կազմավորման վախճանը մոտ է, և պետք չէ զուր փորձեր անել փրկելու մահամերձ հիվանդին, այլ պետք է այդ փլուզմանը զուգահեռ կառուցել նորը: Նորը՝ պայմանականորեն «Չորրորդ հանրապետությունը»: Ինչպես 1988 թվին Արցախի միավորման գաղափարն էր ողջ հայությանը միավորողը, համախմբողը, այսօր էլ մեզ այդպիսի մի համախմբող գաղափար է պետք: Ուստի ես կոչ եմ անում՝ առաջիկա տարիներին այս օրակարգը դարձնել գլխավոր դրոշ և համախմբվել ողջ հայությամբ՝ կառուցելու հայկական պետություն: Առաջին հերթին մեզ պետք է ոգևորեն մեր պատմության հերոսական էջերը, սուրբ մարդիկ, մեր հավատքը, մեր երազները և մեր հայրենիքը՝ ամբողջական Հայրենիքը։ Կարծում եմ, որ մեզ սնողն ու ոգևորողը դա պետք է լինի: Ձեր սերունդը քաջ տեղյակ է արցախյան ազատագրական պայքարի մասին։ Այն շատերին կարող էր երազային թվալ, թե ինչպես հայ մարդը իր զենքի ուժով պատմական մի անարդար էջ շրջեց: 15-20 տարի առաջ զոհողությունների և պատրաստակամության շնորհիվ մենք հաջողեցինք։ Այսօրվա խնդիրը ավելի բարդ չէ, քան 1991, 1992 թվականներին էր, երբ մենք, անպատրաստ հայտնվել էինք արցախյան ազատագրական պայքարի դաշտում` թվական ու զինական գերակշռություն ունեցող թշնամուն հանդիման։ Բայց մենք կարողացանք հաղթել:
Այսօր մեր առաջնային խնդիրն է նաև ձևավորել քաղաքական ընտրանի։ Այնտեղ պիտի լինեն առաջին հերթին նվիրյալներ, ինտելեկտուալներ, աշխատասեր, անկեղծ, մաքուր մարդիկ՝ ծառայակամ ու ոչ իշխանամոլ։ Միայն այս որակներով մեզ կհաջողվի պետություն ստեղծել: Դուք պիտի լծվեք մի աշխատանքի, որի համար անհրաժեշտ է և' միտք, և' ժամանակ, և' անձնական զոհողություններ: Հայտնի է, որ առանց զոհողությունների այս աշխարհում հնարավոր չէ որևէ լավ բանի ծնունդ: Իմ հորդորը նաև այն է, որ դուք ինքնավստահ լինեք, քանի որ ձեր մեջ արդեն կրում եք մեր ապագան՝ մեր պատկերացրած իսկական Հայաստանը:
1991 թվականից ի վեր, հայության մեջ ձևավորվել է վտանգավոր մի մոտեցում, որ Հայաստանով պետք է զբաղվեն հայաստանաբնակները, իսկ արտերկրով՝ այնտեղ բնակվող հայերը: Ժամանակի ընթացքում կարծրատիպ դարձած այս մոտեցումը, դժբախտաբար, մինչ օրս շարունակվում է: Այդ կարծրատիպը պիտի փշրել, ու շեշտել, որ ամեն մի հայ, որտեղ էլ որ նա բնակվի, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձով, եթե դրանք վերաբերում են ազգային խնդիրներին և ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ:
Երրորդ հանրապետության չկայացման պատճառներից մեկն էլ այն մտքով տոգորվածության պակասն էր, որ հայը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա։ Ուստի 4-րդ հանրապետության հենքում՝ ամենակարևոր տեղում, պետք է զետեղել Հայաստանակենտրոնության միտքը։ Մեր ազգային քաղաքականությունը պետք է կառուցվի հենց այդ հենքի վրա: Այս իմաստով ես շատ լավատես եմ, որովհետև ձեր սերունդը զերծ է նախորդների որոշ ստրկամտությունից: Հենց սրա գիտակցումը մեզ կմոտեցնի մեր նպատակների իրականացմանը:
Մենք պետք է լինենք ոչ թե գործիք, այլ գործոն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Իսկ գործոնի վերածվելու գլխավոր խնդիրը անկախ հայկական պետության ստեղծումն է: Ես հատուկ եմ շեշտում հայկականը:
Ամեն մի ազգ ունի իր առանձնահատկությունները: Տարբերություններից երբեք պետք չէ ամաչել՝ լինեն դրանք դրական, թե բացասական: Մեր մոլորակի բազմազանությունը պիտի պահպանվի, ինչպես նաև մարդկության, ազգերի բազմազանությունը: Պետք է պահպանել ինքնությունը, և հենց այդ հիմքի վրա կառուցել պետություն: Երբ ես ասում եմ հայկական պետություն՝ առաջին հերթին նկատի ունեմ ազգային պետություն, որտեղ բոլոր ոլորտներում հաշվի են առնվում ազգային յուրահատկությունները:
Ես չեմ խոսում շովինզմի կամ ազգայնամոլության մասին, այլ ընդամենը ազգային ինքնուրույնության պահպանման և զարգացման։ Մենք աշխարհի համահարթեցման նորօրյա փորձերի ականատեսն ենք, ու տեսնում ենք, թե ինչպիսի ճգնաժամի առաջ է կանգնած մոլորակն այսօր: Հենց ազգայինը չգիտակցելու պատճառով է, որ ճգնաժամը գնալով խորանում է: Մոտ ապագայում, մենք ականատես կլինենք տարբեր երկրներում ազգայինի վերադարձին:
Սիրելի երիտասարդներ, խոսքերս սին երազներ չեն և ոչ էլ հեռավոր անհնարին ծրագրեր։ Այն, ինչի մասին խոսում եմ, լիովին իրատեսական խնդիր է: Հանձինս ձեզ՝ հայությունն ունի այդ ծրագիրն իրագործելու, նոր, իսկական, և որ ամենակարևորն է՝ հայկական պետություն ստեղծելու ներուժը: Ի գործ։
Ժիրայր Սեֆիլյան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment