Thursday, September 22, 2011

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գալու քիչ տեղ են թողել. Ջեֆ Սահադեո

HayNews.am. 21-9-2011- Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային բանակցություններում փոխհամաձայնության գալու շատ քիչ տեղ են թողել: Այս մասին հայտարարել է Քառլթոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեֆ Սահադեոն:
Նա ընդգծել է. «Գաղթականների վերադարձի և հանրաքվե անցկացնելու հարցերում ոչ մի առաջընթաց չկա և կարծես կողմերին պաշտպանում է այն թշնամանքը, որը նրանց ավելի ձեռնտու է: Կողմերի միջև վստահության բացակայությունը, երկու երկրների կառավարությունների ռազմական հռետորաբանությունը ինչ-որ առաջընթաց ակնկալելու առումով վատատեսություն են ներշնչում: Ամեն դեպքում պետք է շարունակել բանակցություններն ու չթողել կիսատ»:

No comments: