«Լրագիր» 27-9-2011- Պուտինի վերադարձն իսկապես բարդ վիճակի մեջ է դրել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին: Նրանք այժմ պետք է կողմնորոշվեն, թե ում հետ են ավելի շատ լինելու` Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, ում վերադարձի մասին խոսակցություններն աշխուժացել են Պուտինի վերադարձից հետո: Իսկ գուցե արժե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ լինել, որովհետեւ մեկ էլ տեսար թե Պուտինը, թե Արեւմուտքը համաձայնության եկան հենց նրա հարցում:
Շատ բարդ է իհարկե իշխող համակարգի վիճակը, եւ նրանք երեւի թե հիմա փող չեն խնայում գուշակների վրա, սուրճը սուրճի հետեւից են խմում, բաժակը տալիս տարբեր նայողների, հետո համադրում նայողների ասածը, դրանք համեմատում թերթերում վերլուծությունների, կանխատեսումների եւ մեկնաբանությունների հետ, հետո հանում միջին թիվ եւ փորձում ստանալ հավանական պատկեր ու ըստ դրա կողմնորոշվել:
Քրիստոսի երկրորդ գալուստը երեւի թե այդքան չհուզի մեր եկեղեցապաշտ իշխանական համակարգին, ինչքան Քոչարյանի հնարավոր վերադարձի տարբերակը: Բայց, ոչ այնքան զուտ Քոչարյանի անվան հետ կապված, այլ պարզապես իշխանության վերադասավորման: Քոչարյանը չլիներ, լիներ Տեր-Պետրոսյանը, համակարգում նույն վիճակն էր լինելու: Ի դեպ, թերեւս հենց այդ նույն վիճակն էր նաեւ 2008 թվականի փետրվարին, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ էլի նստել էին սրճեփի կողքին ու երեւի ամբողջ ունեցվածքը վատնելու էին սուրճի վրա, եթե Ռոբերտ Քոչարյանը չգնար մարտի 1-ի եւ չհանգուցալուծեր իրավիճակը:
Ըստ երեւույթին, Հայաստանում այժմ այդպիսի մի վիճակ է հասունանում: Իհարկե, Քոչարյանը չի հավաքելու իր կողմնակիցներին եւ շուրջօրյա հանրահավաքներ անի Ազատության հրապարակում, այլ գործելու է առավելապես ստվերում, թիկունքից, իշխանության կուլիսներում, բայց խնդիրը միեւնույն է լինելու է դա` իշխանության հնարավորինս շատ մաս ներգրավել իր կողմը:
Տեսականում իհարկե հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը դերերը բաժանած լինեն այնպես, ինչպես Մեդվեդեւն ու Պուտինը, բայց դա մեղմ ասած քիչ հավանական է, որովհետեւ Հայաստանում տրամագ]որեն տարբեր է թե իրավիճակը, թե դրա արմատները:
Խնդիրն այն է, որ մի փոքր թյուր է տպավորությունը, թե Հայաստանում Սերժ Սարգսյանն իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի կամքով: Իրականում, թող տարօրինակ չթվա, բայց Ռոբերտ Քոչարյանը պարզապես համակերպվել է Սերժ Սարգսյանի իշխանությանը, իսկ իշխանության փոխանցման Քոչարյանի պլանը թերեւս մի փոքր այլ էր:
Այդ առումով բավական հիշարժան էր 2006 թվականին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանկարծակի “ներքաղաքական” բռնկումը, երբ Վարդան Օսկանյանը մի քանի բավական հնչեղ ելույթ ունեցավ ներքին կյանքի թեմայով եւ շրջանառության մեջ դրեց “երկրորդ սերնդի բարեփոխումներ” արտահայտությունը: Սակայն որքան էլ որ Օսկանյանը այդպես բուռն կերպով սկսեց, նույնքան արագ էլ մարեց նրա “խանդավառությունը”, այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ Օսկանյանին վերցրին իրենց նշանառության տակ:
Արտգործնախարարի այդ “ներքին” բռնկումը ՀՀԿ-ի գլուխ անցնող Սերժ Սարգսյանի մոտ ըստ ամենայնի մտավախություն էր առաջացրել, որ Քոչարյանը կարող էր հանկարծ բոորովին այլ տարբերակ խաղարկել, քան իշխանությունն իրեն հանձնելը: Սարգսյանի մոտ այդ մտավախությունն ամենայն հավանականությամբ խորացրել էր նաեւ Քոչարյանի մեկ այլ նախաձեռնություն` Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը արագորեն թափ էր հավաքում եւ հայտարարում 400 հազար ընտրող ունենալու մասին:
Սերժ Սարգսյանի համար այդ ամենը թերեւս բավարար էր հասկանալու համար, որ եթե անգամ եղել է աներկբա “էստաֆետի” պայմանավորվածություն, այդուհանդերձ “Նաջարյանը փոշմանել ա” եւ ամենեւին մտադիր չէ իշխանությունն աներկբա փոխանցել իրեն: Թերեւս հենց դա Սերժ Սարգսյանին մղեց 2007 թվականի ընտրությանը գնալ ՀՀԿ բացարձակ հաղթանակի, խորհրդարանում Քոչարյանից կախվածությունը հնարավորինս նվազեցնելու եւ վարչապետի պաշտոնին նրա հավակնությունը հնարավորինս նվազեցնելու համար: Ընդդիմության լուրջ դիմադրության բացակայության պայմաններում Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել ՀՀԿ բացարձակ հաղթանակ, քանի որ բնական է, որ իշխանության մի թեւը հազիվ թե ակտիվորեն բողոքեր ընտրության արդյունքը կեղծելու մյուս թեւի գործողությունից: Դա Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց նաեւ իր խորհրդարանական “բլից-կրիգը” ճանաչել տալ նաեւ գերտերություններին:
Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր հաշտվել իր “պարտության” կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ եւ գնալ նրա մոտ` ՀՀԿ գրասենյակ, Սարգսյանին հաղթանակի համար շնորհավորելու:
2008 թվականի նախագահի ընտրությանը ընդդիմադիր լուրջ շարժման ձեւավորումը Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տվեց “ռեւանշի” հասնել եւ ստանձնելով այսպես ասած Սերժ Սարգսյանի նախագահության “երաշխավորի” ծանր դերը, նրան մղել որոշակի փոխզիջումների, ստիպելով կոալիցիա կնքել ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաեւ ՀՅԴ-ի հետ:
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բոլորովին այլ կերպ են բաժանել իշխանությունն ու բաժանվել միմյանցից, քան Պուտինն ու Մեդվեդեւը, հետեւաբար հազիվ թե նրանց միջեւ դերաբաշխումը հնարավոր լինի նույնականացնել, թեկուզ տեսականում, Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ դերաբաշխման: Հետեւաբար Հայաստանի իշխանական համակարգին իսկապես փորձություն է սպասում, ինչը ենթադրում է, որ զանազան գուշակները Հայաստանում առաջիկա ամիսներին կարող են գերշահույթներ ստանալ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment