Tert.am. 27-9-2011- «Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ մեկը, որն ունի պատրանք, թե իշխանությունները պատրաստ են որևէ զիջման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենք իշխանություններին մինչև այս ամսվա վերջ էին ժամանակ տվել արտահերթ ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար: Ըստ նրա՝ իշխանությունները պատրաստ էին զիջման գնալ ՀԱԿ-ի գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո, բայց հիմա ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին, և հիմա գտնում են, որ այլևս զիջումների կարիք չկա:
«Իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը, ուստի այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը պետք է նորից մտնի խաղի մեջ և իշխանություններին իր ձայնը հասցնի լրիվ ուղիղ ձևով՝ հանրահավաքների բազմամարդությամբ, վճռականությամբ և կոնկրետ գործողություններով»,- հայտարարեց նա՝ կոչ անելով ժողովրդին սեպտեմբերի 30-ին ներկայանալ հանրահավաքին: Զուրաբյանի խոսքով՝ գալիք հանրահավաքը կրկին դառնալու է ժողովրդի ինքնակառավարման ֆորում, որը կորոշի ընդդիմության հետագա ծրագրերը: Նա նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով»,- ասաց նա՝ կոչ անելով իրենց համակիրներին առաջարկություններ ներկայացնել զանգվածային միջոցառումների ծրագրերի մշակման առումով:
Կոնգրեսի համակարգողը նշեց, որ իշխանություններն իրենք են որոշում, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները: Ըստ նրա՝ եթե իշխանությունները քաղաքակիրթ են, սկսում են բանակցություններ: «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները կընտրեն քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

No comments:
Post a Comment