Sunday, September 25, 2011

Ահմադինեժադը Երևանին և Բաքվին կոչ է արել նստել սեղանի շուրջ և լուծել իրենց խնդիրները

Tert.am. 24-9-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նստել սեղանի շուրջ և լուծել իրենց խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է SalamNews–ը՝ վկայակոչելով MehrNews գործակալությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ուղղված իմ առաջարկությունը կայանում է այն բանում, որ Բաքուն և Երևանը պետք է նստեն սեղանի շուրջ և լուծեն իրենց խնդիրները՝ հիմնվելով արդարության սկզբունքների վրա»,– Նյու Յորքում ասել է Ահմադինեժադը։

No comments: