Thursday, September 22, 2011

Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը նավթի արդյունահանման սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Tert.am. 22-9-2011- Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսն այսօր` Նյու-յորքում, ստորագրել են համաձայնագիր Կիպրոսի մերձափնյա հատվածում նավթի և գազի արդյունահանման ստորջրյա սահմանի վերաբերյալ:
Փաստաթղթի տակ ստորագրել են թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ` Դերվիշ Էրողլուն:
Համաձայնագիրը ստորագրվել է Կիպրոսի Հանրապետության կողմից ստորջրյա ածխաջրածնային հանածոների արդյունահանման աշխատանքների մեկնարկին ի պատասխան:
«Մենք ուզում ենք զգուշացնել միջազգային նավթա-գազային ընկերություններին, որոնք համագործակցում են հունա-կիպրական կողմի հետ, որ մեր էներգետիկայի նախարարությունը սկսել է նրանց թուրքական էներգետիկ պրոեկտներից դուրս մղման և նրանց դեմ որոշակի գործողությունների իրականացման գործընթաց»,- մեջբերում է վարչապետին թուրքական NTV հեռուստաընկերությունը:

No comments: