Monday, September 19, 2011

Ավազակապետերի հետ ինչ խրախճանք

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱԺ-ում կազմակերպված ընդունելությանը, զորահանդեսին ու Սերժ Սարգսյանի կազմակերպած տոնական ճաշին: Կոնգրեսի համակարող Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ ասաց. «Դե ավազակապետերի հետ ինչ խրախճանքի կարելի է մասնակցել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրն իրենց լծից փրկելու համար»:
Մեր հարցին, թե իշխանություններն ասում են, որ մանավանդ ՀՀ առաջին նախագահը պետք է մի կողմ դնի քաղաքական տարաձայնություններն ու Անկախության 20-ամյակի պետական տոնակատարություններին մասնակցի, Զուրաբյանը նշեց.
«Ես էլ հանուն համազգային համերաշխության, առաջարկում եմ այս իշխանություններին հրաժարական տալ եւ հանուն Անկախության տոնի, ՀՀ քաղաքացիներին մեծ նվեր անել, նվիրել լեգիտիմ իշխանություն: Դրանով կտոնենք Անկախության 20-ամյակը եւ կարծում եմ, շատ շքեղ նվեր կլինի»:
Ըստ Զուրաբյանի` ավելի լավ նվեր ՀՀ քաղաքացիներին, քան լեգիտիմ իշխանության ձեւավորումը, չկա: «Եթե դա անեին մինչեւ ամսի 20-ամյակի լրանալը, ապա հավատացեք, շատ մեղքեր այս իշխանություններին, այս թալանչիներին կներվեին»,- նշեց նա:

No comments: