Thursday, September 1, 2011

Հայերը դարձան աշխարհի չեմպիոն

Tert.am. 31-8-2011- Հայաստանի ռադիոսիրողները հերթական անգամ հաղթանակ են տարել Կարճալիքային ռադիոհաճախականության աշխարհի առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է «Միրը», մրցաշարին մասնակցել է 150 երկրներից 250 հազար մասնակից։ Ի դեպ, մասնակիցներն առաջնությանը մասնակցել են իրենց երկրներում։
Հայաստանում կապուղու խափանումները (помехи) բացառելու համար Մորզայի այբուբենի մրցույթն անցկացվել է ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։
Հայկական թիմը ճանաչվել է լավագույնը ռադիոսպորտում։ Իսկ 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են ռուսները։ 5-րդ տեղը բաժին է ընկել ուկրաինացիներին։

No comments: