Thursday, September 1, 2011

Նոյեմբերին Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների համաժողովը

PanARMENIAN.Net - 31 օգոստոսի 2011 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթի գլխավորած պատվիրակությանը: Մայր Աթոռից հայտնում են, որ Վեհափառը գոհունակություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք ներդրվում են երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ եկեղեցու հարաբերություններին քրիստոնեական այլ եկեղեցիների հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցությանը տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների հանդիպումներին: Ամենայն Հայոց Հայրապետը տեղեկացրել է նաև նոյեմբեր ամսին Հայաստանում գումարվելիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների համաժողովի նախագահության նիստի մասին:

No comments: