Thursday, September 8, 2011

Մենք նվաճելու ենք իսկական անկախություն. Ալեք Ենիգոմեշյան

HayNews.am. 8-9-2011- «Պետություն ունենալը բավարար չէ անկախ ապրելու համար. դրա համար անհրաժեշտ է պետականություն»,-ասել է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմեշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ենիգոմեշյանի խոսքերով՝ մենք ձեռք ենք բերել պետական ատրիբուտներ, բայց ոչ պետականություն. «Իսկ դրա համար անհրաժեշտ է օրինականություն, արժանապատվություն, բարեկեցություն, ազգային հպարտություն և այլ հատկանիշներ: Այսօր, ցավոք, Հայաստանը և Արցախը շարունակում են թե տնտեսապես, թե քաղաքականապես կախյալ վիճակում գտնվել»:
Ենիգոմեշյանի խոսքերով՝ վերջին 20 տարիների ձեռքբերումներից են արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը և այլն. «Ձեռքբերումներ ունեցել ենք, բայց նաև ունեցել ենք օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից, ժողովրդի օտարում հայրենիքից»:
«Բայց սա չի նշանակում, որ գտնվում ենք անհուսալի վիճակում: Հավատում ենք, որ ժողովրդի մեջ կա այն ուժը, որը կհակադրվի ներկա իրավիճակին»,-ասել է Ենիգոմեշյանը՝ հավելելով. «Մենք նվաճելու ենք իսկական անկախությունը»:

No comments: