Thursday, September 8, 2011

Վանում կկայանա հայերի ժառանգությանը նվիրված ֆոտոցուցահանդես

News.am. 8-9-2011- Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 11-ի իրականացվելիք պատարագի հետ կապված Վանեցի լուսանկարիչ Այթաչ Սելչուքը նախատեսել է հայերի ժառանգությանը նվիրված ֆոտոցուցահանդես կազմակերպել։
Վանեցի լուսանկարչի ֆոտոցուցահանդեսը կրելու է «Արտամեդ. Բնություն եւ մշակույթ» անունը, որի շրջանակներում կներկայացվեն Վանում հայերի թողած հոգեւոր եւ մշակույթային կառույցները։ Ֆոտոցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 10-15-ը Վանի Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնում եւ Վանի գեղեցիկ արվեստների սրահում։
Վանեցի լուսանկարիչն իր աշխատանքների ընթացքում բազմաթիվ հայկական եկեղեցիներ, գերեզմաններ եւ պատմական այլ կառույցներ է գտել եւ դրանց պահպանման եւ վերականգնման համար դիմել է Մշակույթի եւ բնական ունեցվածքի պահպանության խորհրդին։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Վանի Աղթամար կղզում իր ստեղծագործությունների ցուցահանդեսն է կազմակերպելու նաեւ վանեցի նկարիչ Հայդար Էքինեքը, ում ստեղծագործությունների մեջ օգտագործվել է Աղթամար կղզու հողը։ Նկարիչը նշել է, թե ներկայացվելու 16 ստեղծագործություն, իսկ ցուցահանդեսի հրավերները տպվել են թուրքերենով, անգլերենով, հայերենով եւ քրդերենով։

No comments: