Monday, September 5, 2011

Եղնիկների գործով ձերբակալությունները շարունակվելու են, զինդատախազը բացառեց հովանավորչությունը

Panorama.am. 5-9-2011- Եղնիկներ կոչվող զորամասում կատարված հանցագործությանն առնչվող ու մասնակից մի քանի անձինք այսօր ձերբակալվելու են, և նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Եղնիկներում տեղի է ունեցել ոճրագործություն, որը խիստ դատապարտելի է ցանկացած հայի համար»,-ասաց նա:
Գ. Կոստանյանը նշեց, որ ինքը այլ պատասխանատուների հետ եղել է զորմասում, այս պահի դրությամբ կա կալանավորված, կատարվածի մասին տեղեկատվությունը շատ դինամիկ է. կարող է կասկածյալների ու մեղադրյալների թիվը ավելանալ:
«Յուրաքանչյոր մասնակից ենթարկվելու է պատասխանատվության, անկախ կոչումից, դիրքից, և որևէ հովանավորչություն չի կարող լինել: Միանշանակ երաշխավորում եմ»,-վստահեցրեց զինդատախազը:
Նշենք, որ «Եղնիկների» գործով մեղադրվող սպան` բուժկետի բժիշկը, ձերբակալվել էր և օրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի 1-ին մասի (Իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ անգործություն) հատկանիշներով հանցագործություն կատարելու համար: ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասում ընդամենը 8 ամիս ծառայած Աղասի Աբրահամյանը մահացել էր օգոստոսի 26-ին: Զինվորի ընտանիքը հայտարարել էր, որ իրենց տղան դաժանաբար ծեծվել է, գանգուղեղին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով էլ մահացել:
Նախորդող` http://panorama.am/am/law/2011/09/05/new-details/
http://www.panorama.am/am/law/2011/09/02/kostanyan-about-criminal-case/

No comments: