HayNews.am. 26-9-2011- Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում անդրադարձել է Թուրքիայի նախարարների խորհրդի` ի թիվս անվավեր ճանաչված 165 այլ օրինագծերի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողով վերադարձնելու որոշմանը:
Ըստ վերլուծաբանի` չիրականացան ադբեջանցի վերլուծաբան Ռուստամ Մամեդովի կանխատեսումները, թե «Թուրքիայի համար Ցյուրիխյան արձանագրությունները վերածվում են անցյալ և անպետք փուլի»:
Տարասովի կարծիքով` տեղի է ունենում հակառակը. «Նախևառաջ, թուրքական լրատվամիջոցների համաձայն, հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը խորհրդարան, Հայաստանին ուղղված ժեստ է: Մյուս կողմից, սա անշուշտ, Ադրբեջանին ուղղված ազդակ է, ակնարկ, որ Բաքվի հետ հետագա փոխհարաբերություններում Թուրքիան օգտագործելու է հայկական «խաղաքարտը»: Հաշվի առնելով Իսրայելի հետ հարաբերությունների սրումը` Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների հարցն «օդում կախելը» լուրջ տակտիկական քայլ է»:
Ըստ Տարասովի` Անկարայի «կապվածությունը» ցյուրիխյան գործընթացին, այլ ոչ թե Ադրբեջանի հետ «գործընկերային» հարաբերությունները, Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականությանը «եվրոպական հնչերանգ» է տալիս: Փչացնելով հարաբերությունները Կիպրոսի Հանրապետության, դրա հետ մեկտեղ Հունաստանի հետ, Թուրքիան, գնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, կարող է իր քաղաքակիրթ հանդուրժողականության քաղաքականության վերաբերյալ Եվրոպայի հետ երկխոսության համար դրական արգումենտ ստանալ: Սա նաև հաղթաթուղթ է այն դեպքի համար, եթե Ադրբեջանը որոշի հեռանալ Թուրքիայից` անցնելով Իսրայելի կողմը (Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները` այդ թվում հրաժարվելով նրան էներգառեսուրսներ մատակարարելուց, քանի որ դրանք անցնում են Թուրքիայի տարածքով):
Քաղաքագետն ընդգծել է, որ այս պարագայում որևէ բան` այդ թվում Անկարայի «խաղաղ հարձակումը» Երևանի վրա բացառել չի կարելի:

No comments:
Post a Comment