Tuesday, October 4, 2011

ՄԱԿ-ի մասնագետներ. ավանդական թերթերը կանհետանան մոտավորպես 2040 թվականին

Tert.am. 4-10-2011- Ավանդական թղթային թերթերը մոտավորպես 2040թ-ին կանհետանան, նրանց կփոխարինեն թվային կրիչները, կանխատեսել է ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (OMPI), տեղեկացնում է Tribune de Geneve-ն:
Պարբերականին տված հարցազրույցում կազմակերպության տնօրեն Ֆրենսիս Հարրին հայտարարել է, որ «մի քանի տարվա ընթացքում տպագիր մամուլը, որը մենք հիմա ճանաչում ենք, այլեւս գոյություն չի ունենա: Դա էվոլյուցիա է, ոչ լավ է, ոչ վատ: Անցկացված հետազոտությունները դրանց վախճանը կանխատեսում են մոտավորապես 2040-ին, ԱՄՆ-ում` 2017թ-ին»,-հայտարարել է նա:
Հարրիի խոսքով` այդ «էվոլյուցիան» անխուսափելի է, ԱՄՆ-ում թվային կրիչների վրա գրքերն արդեն ավելի լավ են վաճառվում, քան թղթայինները:
Սակայն իրադարձությունների նման զարգացումը կարող է նաեւ մի շարք խնդիրներ առաջացնել, օրինակ` լրագրողների վճարման հարցը: Նրա խոսքով` պետք է գոյություն ունենա լրագրողների վարձատրության երաշխիքների համակարգ, «այլապես նրանք (լրագրողները-խմբ) չեն կարողանա գոյատեւել»:

No comments: