Tuesday, October 4, 2011

Վաշինգտոնը քննադատել է Բաքվին՝ 4 ընդդիմադիրներին ազատազրկման դատապարտելու համար

Tert.am. 4-10-2011- ԱՄՆ–ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին 4 ընդդիմադիր գործիչներին ազատազրկման դատապարտելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը։
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին հարգել սեփական քաղաքացիների խոսքի ազատության և ազատ հավաքներ անցկացնելու իրավուքնները, ապահովել դատապարտված անձանց՝ դատարանի որոշումները օբյեկտիվորեն բողոքարկելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական դատարանը 2,5–ական տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Մուսաֆաթ» և «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունների անդամներ Արիֆ Գաջիլին, Մուհամեդ Մեջիդլին և Թուրալ Աբբասլըն դատապարտվել են։ Իսկ Ֆուադ Գահրամանլըն, ով նույնպես անդամակցում է «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությանը, դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման։

No comments: