Wednesday, October 5, 2011

Կոսովոյում սկսվել է երիկամների փոխպատվաստման գործի քննությունը. թուրք բժիշկը` գլխավոր դերակատար

HayNews.am. 5-10-2011- Մասամբ ճանաչված Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում երեկ, հոկտեմբերի 4-ին սկսվել է գործընթաց` կապված մարդկային երիկամների անօրինական փոխպատվաստումների հետ, տեղեկացնում է The New York Times-ը:
Դատարանի առջև են կանգնել Կոսովոյի 7 բնակիչներ, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի քաղաքացիներ:
Նրանք խաբելով Կոսովո են հրավիրել թուրքերի, ռուսաստանցիների և ղազախների` նրանց երիկամների փոխարեն առաջարկելով 15 հազար եվրո գումար: Սակայն իրենց երիկամներից բաժանված մարդիկ ոչ մի լումա չեն ստացել, մինչդեռ մեկ փոխպատվաստման համար հանցավոր խումբը ստացել է շուրջ 100 հազար դոլար գումար: Խարդախության հետևանքով տուժել է 30 մարդ:
Գործում ակտիվ ներգրավված են եղել նաև թուրք վիրաբույն Յուսուֆ Սոնմեզն և իսրայելցի Մոշե Հարելը, ով գտել է հարմար հիվանդների: Սոնմեզն իրականացրել է վիրահատությունները:

No comments: