News.am. 5-10-2011- Թուրքիայի զինված ուժերի Իսքենդերունի 39-րդ հետեւակային բրիգադը հոկտեմբերի 5-ից 13-ը Սիրիայի հետ սահմանին կիրականացնի ծրագրային զորավարժություններ:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Yıldırım-2011 պլանային զորավարժության ընթացքում կստուգվեն պահեստազորի հմտությունները, զորքերի տարբեր ստորաբաժանումների միջեւ համակարգվածությունն ու պատերազմի ժամանակ հասարակական կառույցների եւ զինված ուժերի միջեւ կապի արդյունավետությունը:
Նշվում է, որ զորավարժությանը կմասնակցեն 730 պահեստազորային, 40 մեքենա, մասնավոր բեռնափոխադրման մի ընկերություն եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Նշվում է, որ զորավարժությանը կմասնակցեն 730 պահեստազորային, 40 մեքենա, մասնավոր բեռնափոխադրման մի ընկերություն եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment