Tert.am. 5-10-2011- Հայ ազգային կոնգրեսի կողմից սկսված գործընթացը` հայտարարված շուրջօրյա հանրահավաքը, քաղաքական կեղտոտ խաղ է: Նման գնահատական տվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված ասուլիսում` նշելով, որ այսօր ինքը կհանդիպի Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդներին` նրանց իսկ հրավերով, և կբացատրի իր մտահոգությունը, որ նրանք «վնասով դուրս չգան այս գործընթացից և նոր հիասթափություն չապրեն»: Նա պետք է խոսի ապագայում սպասվող հայկական հեղափոխության առանձնահատկությունների մասին:Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ քաղաքական այս սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, իսկ սցենարն ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա՝ երկխոսություն կոչված գործընթացով էլ Սերժ Սարգսյանը ձգտում է «վերահսկելի պահել Տեր-Պետրոսյանի միավորը»:
Սեֆիլյանի կարծիքով` մեծամասնությունը փոփոխություն է ուզում և որ վերջ տրվի բռնատիրությանը: Ըստ նրա՝ եթե հարթակում չլիներ Տեր-Պետրոսյանը, էլի հավաքվելու էին, դա չպետք է վերագրվի Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհքին: «Մենք դեմ ենք շուրջօրյա հանրահավաքների կազմակերպիչների քաղաքական գործելաոճին, բայց դեմ չենք այն զանգվածին, որը զոհողության է գնում` ցրտին գիշերելով հրապարակում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանին կոչ անելով բացել զուգարանները` Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես չհեղինակազրկեց իրեն, Սեֆիլյանը հրաժարվեց պատասխանել. «Իմ նպատակը որևէ մեկին ցեխարձակումը չէ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment