Tert.am. 5-10-2011- Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ից, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:
Tert.am-ի տեղեկություննեով՝ հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի հատվածում հայկական զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նկատմամբ։ Գործողության արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment