Saturday, October 1, 2011

Վրաց պարբերական. Սահակաշվիլին ժխտելով իր հայ լինելը, առաջին հերթին ժխտում է սեփական պապուն

News.am. 30-9-2011- Միխայիլ Սահակաշվիլին ժխտելով իր հայ լինելը, առաջին հերթին ժխտում է սեփական պապուն: Այս մասին գրել է վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականը, որն անդրադարձել է Վրաստանի նախագահի էթնիկ ծագմանը:
Պարբերականն իր հոդվածում նախ ներկայացրել է վրացական «Իմեդի» հոռուստաընկերությանը տված Միխայիլ Սահակաշվիլիի հարցազրույցի ամենակարեւոր հատվածը, որտեղ նա հերքել է իր հայ լինելու մասին խոսակցությունները, ապա նշել. «Ինչպե՞ս հավատանք Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերին, եթե նրա պապը` բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միխայիլ Սահակովը, ում Թբիլիսիում գովաբանում են եւ ջերմությամբ են հիշում, երբեւէ չի թաքցրել իր հայ լինելը եւ իր ազգանունը փոխել է միայն ռեկտոր դառնալուց հետո»:
Ըստ պարբերականի, Սահակաշվիլին ժխտելով իր հայ լինելը առաջին հերթին ժխտում է սեփական պապուն եւ սեփական հորը: Նույնիսկ Սահակաշվիլիի հակավրացական եւ հայամետ գործողություններն են ապացուցում այն փաստը, որ Սաակաշվիլին հայ է:Հիշեցնենք, որ «Իմեդիին» տված հարցազրույցում, Սահակաշվիլին անդրադառնալով իր էթնիկ ծագմանը վերաբերող հարցին, նշել էր. «Ես ասացի, որ իմ համար հայերը մեծ ազգ են` կարեւորագույն մշակույթով, եւ ինձ համար հայ լինելը մեծ պատիվ կլիներ, բայց միակ խնդիրը այն է, որ ես հայ չեմ:
Սրանից առաջ եւս մեկ հաղորդման ժամանակ նորից բարձրաձայնեցին իմ հայ լինելու մասին: Մայրս զանգահարում է ինձ եւ ասում, որ չի կարելի էթնիկ պրոպագանդայով զբաղվել եւ թե ինչու ոչ ոք չի ասել, որ դու հայ չես: Ես էլ ասացի. «Գյուլի, թանկագինս, եթե դու էլ դա չես հասկանում, ապա իմ գործը բուրդ է»: Նա նաեւ հավելել է, որ վրացիները հանդիսանում են բոլոր էթնիկ խմբերի, կրոնի, ամեն ինչի խառնուրդ, սակայն յուրահատուկ են եւ ունեն մեծ քաղաքակրթություն ունեցող պետություն:

No comments: