Saturday, October 15, 2011

Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է այցելել Ադրբեջան

Tert.am. 15-10-2011- Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է այցելել Բաքու։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ANS Press–ը, ասել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըխովը։
«Ներկա պահին ճշտվում են Իտալիայի վարչապետի այցի կոնկրետ ժամկետները»,– ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ նշելով, որ հաջորդ տարի հնարավոր է՝ Ադրբեջան այցելի նաև Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին։
«Իտալիան հետաքրքրված է ադրբեջանական գազի ձեռքբերմամբ։ Բացի այդ, կողմերի միջև բանակցություններ են ընթանում ITGI (Թուրքիա–Հունաստան–Իտալիա) նախագծի շուրջ»,– ասել է ադրբեջանցի դեսպանը։

No comments: