Thursday, October 27, 2011

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԷԼ ՈՉ ՄԻ ԽՈՉԸՆԴՈՏ ՉՄՆԱՑ»

«ԱԶԳ», 27-10-2011- Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են գազի մատակարարման, տարանցման եւ առուվաճառքի համաձայնագիրը, որի մասին այդքան նշվում էր, հատկապես դեպի Եվրոպա գազատարների եւ Ռուսաստան ու տարածաշրջան հարաբերությունների առումով:
Ադրբեջանական լրատվամիջոցները, որ ուղեկցում էին Ադրբեջանի նախագահ Ալիեւին Թուրքիա այցելության ընթացքում, տեղեկացնում են, որ համաձայնագիրը վերաբերում է ադրբեջանական գազը «Հարավային միջանցք»-ի շրջանակներում Եվրոպա տեղափոխմանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների առումով Ալիեւ-Էրդողան կենացասացությանը, ապա դրա պակաս չի զգացվել, չնայած Վանում երկրաշարժի գոտին շարունակում է ցնցումներ ապրել:
Այդուհանդերձ, ինչպես ադրբեջանա-թուրքական գազային համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, «ստորագրումից հետո ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ճանապարհին էլ ոչ մի խոչընդոտ չմնաց», ընդ որում, ըստ նրա խոսքերի, 2017-2018 թթ.ադրբեջանական գազը «Շահդենիզ-2» հանքավայրից կհասնի Եվրոպա:

No comments: