Thursday, October 27, 2011

7 կանոն երկար ապրելու համար

Tert.am. 26-10-2011- Ամերիկացի հայտնի սրտաբան Կլայդ Յանսին համոզված է, որ յուրաքանչյուր մարդ ունի երկարակյաց դառնալու 90 տոկոս հնարավորություն: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն: Սրտաբանը կարծում է, որ երկարակյաց լինելու համար պարզապես անհրաժեշտ է պահպանել 7 պարզ կանոն:
1. Ակտիվ կյանք վարել: Ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ են նկատվում սրտային հիվանդություններն ու ուղեղի կաթվածը:
2. Կարգավորել օրգանիզմում խոլեստերինի քանակը։
3. Ճիշտ սնվել: Բժիշկները կարծում են, որ լավ զգացողության համար մարդու համար շատ կարևոր է օգտագործել մեծ քանակությամբ ցելյուլոզա, հացահատիկ, թարմ բանջարեղեններ, մրգեր:
4. Վերահսկել արյան ճնշումը։
5. Պայքարել ավելորդ քաշի դեմ։
6. Տեղյակ լինել շաքարախտի սպառնալիքների մասին և կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։
7. Չծխել։
Բժիշկները, սակայն կարծում են, որ սա չի կարող փոխել մարդու գենետիկան. երկարակեցությունը 50 տոկոսով կախված է գենետիկայից:
Գիտնականներն ուսումնասիրել են 95-109 տարեկան 500 մարդու առողջական վիճակը և համեմատել այն 3000 այլ մարդկանց հետ, ովքեր ծնվել են նույն ժամանակահատվածում:
Պարզվել է, որ երկարակյաց մարդիկ սնվել են նույն, կերպ ինչպես շուտ մահացածները, խմել են, ծխել, տառապել ավելորդ քաշից և այլն:

No comments: