Wednesday, October 5, 2011

Բժիշկ-հոգեբանը խորհուրդ է տալիս ամուսնանալ երկրորդ անգամ

Tert.am. 4-10-2011- Բժիշկ-հոգեբան Մայքլ Մանտելը պնդում է. երկրորդ ամուսնությունը հաճախ ավելի հաջողակ է լինում, քան առաջինը, և այն ունի իր հիմնավոր պատճառները: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Առաջին անգամ մարդիկ ամուսնանում են, երբ սիրահարված են, բայց ունեն բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպես, օրինակ, ֆինանսական:
Մինչդեռ երկրորդ ամուսնությանը մարդիկ ավելի գիտակցաբար են մոտենում: Նրանք ավելի հասուն են, գիտեն` ինչ են ուզում, ինչ դժվարությունների կարող են հանդիպել, դեռ ավելին` նրանք ավելի երկար են շփվում, ճանաչում են միմյանց, և սերը նրանց այլևս չի կուրացնում:
Ռոմանտիկ պատկերացումները դառնում են իրատեսական: Բժշկի հավաստմամբ` երկրորդ ամուսնությունից առաջ նախընտրելի է նախնական համաձայնության գալ կենցաղային և այլ հարցերի շուրջ: Այս դեպքում ամուսնությունն ավելի երկար կտևի:

No comments: