Wednesday, October 5, 2011

Hurriyet Daily News. Ստամբուլում տաբո՞ ւ է դրված հունական եկեղեցիների վրա

News.am. 5-10-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Hurriyet Daily News and Economic Review»-ում հրապարակված Արիան Ֆերենտինուի հոդվածը.
«Արդեն մեկ ամիս է անցել այն պահից, երբ թուրքական կառավարությունը պատմական որոշում ընդունեց կրոնական փոքրամասնություններին իրենց սեփականությունը վերադարձնելու մասին, որն առգրավվել էր 1936թ. կասկածելի օրենքի հիման վրա: Թուրքական պետության այս տպավորիչ տեղաշարժը, որը հիմնականում վերաբերում է հունական, հայկական, հրեական եւ սիրական փոքրամասնություններին, գնահատվեց որպես կարեւոր քայլ, որպեսզի Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների անդամներն իրենց հասարակության լիիրավ քաղաքացի զգան: Այդ նոր հրամանի մասին, որը պատշաճ կերպով ըմդունվեց որպես «հեղափոխական» , հայտարարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
Սա հասարակական դիվանագիտության լավ ծրագրված քայլ էր, որը գովեցին թե երկրի ներսում, թե միջազգային մակարդակում, ինչպես նաեւ այն օգտագործվեց որպես հակափաստարկ ընդդեմ Բրյուսելի կողմից հնչող` Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի քննադատության:
Թուրքիայում կրոնական փոքրամասնություններն իրականում բախվում են լրացուցիչ դժվարությունների, որոնք պետք է ուշադրության արժանանան:
Սեպտեմբերը նշանավորվում է նաեւ նոր ուսումնական տարվա սկզբով: Եւ 2011թ. ուսումնական տարվա սկիզբը ցույց տվեց Ստամբուլում հունական ուղղափառ դպրոցների վատթարացող վիճակը: Գործող երեք դպրոցներում ընդամենը 78 աշակերտ է եղել, որից 32-ը` արաբալեզու ուղղափառներ, 20 –ը` խառն ամուսնությունների երեխաներ: Ստամբուլում գործող հունական երեք հիմնական լիցեյներում գրանցվել է 112 սովորող, որոնց կեսը եւս արաբալեզու ուղղափառ քրիստոնյաներ են:
Հունական դպրոցների այսօրվա վիճակն ավելի ողբերգական կթվա, եթե համեմատենք 1955/1956 (Ստամբուլում հունական փորքամասնության ջարդերի տարին) ուսումնական տարվա հետ, երբ աշակերտների ընդահնուր թիվը գրեթե 7000 էր:
Ներկայիս թուրքական կառավարությունը փորձում է իրեն քննադատողներին եւ տեղի հունական համայնքին համոզել, որ նրանք այդ հողի «արժեքավոր ակտիվ են»: Նրանք հաճախ են խոսում «մշակութային բազմազանության» մասին, որը համարվում է հասարակության «հարստությունը:» Սակայն միայն Թուրքիայի քաղաքացիություն ունեցող երեխաները կարող են հաճախել Ստամբուլի հունական դպրոցներ: Հունաստանի քաղաքացիների երեխաները, ովքեր տարբեր պատճառներով բնակվում են Թուրքիայում, չեն կարող իրենց ուսումը շարունակել Ստամբուլի հունական դպրոցներում: Թուրքիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ թույլ կտա Թուրքիայում բնակվող Հայաստանի որոշակի քանակությամբ քաղաքացիների երեխաներին հաճախել Ստամբուլի հայ համայքնի դպրոցներ:
Արդյո՞ ք սա լավ հնարավորություն չի լինի թուրքական կառավարության համար այդ դրույթները տարածելու նաեւ Թուրքիայում բնակվող Հունաստանի քաղաքացիների երեխաների վրա, այլ միայն չզբաղվել շենքերի իրավական կարգավիճակի հարցերով»:

No comments: