Tuesday, October 4, 2011

Լիբանանի խորհրդարանի նախագահ. Արաբական աշխարհը ուզում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը

News.am. 4-10-2011- Թուրքիայի «Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը զիջումներ է պահանջում յուրաքանչյուրի կողմից, ի շահ ժողովուրդների տնտեսական զարգացման եւ սոցիալական կյանքի վերելքի: Այս մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Լիբանանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին:
Լիբանանցի պաշտոնյան մաղթել է, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի եւ վավերացնի ավելի քան երկու տարի առաջ ստորագրված արձանագրությունները:
«Արաբական մեր ժողովուրդների ամբողջական շահերից է բխում փակ տեսնել անհամաձայնության բոլոր էջերը եւ բացել Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանները»,- նշել է Նաբիհ Բըրրին:
Վերջինս անդրադարձել է նաեւ Ղարաբաղի խնդրին եւ նկատել, թե ժամանակն է շուտափույթ համաձայնության հասնելու` հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների տեսակետը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով ժողովուրդների միջեւ: «Մենք բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մերժում ենք որեւէ պետության ապօրինի բռնատիրությունը այլ պետության դեմ, միաժամանակ մերժում ենք միջամտությունը ցանկացած պետության ներքին գործերին»,- նկատել է Լիբանանի խորհրդարանի նախագահը:

No comments: