Tuesday, October 4, 2011

Անջելինա Ջոլին ցանկանում է նկարահանվել իրանական ֆիլմում

Panorama.am. 4-10-2011- Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկություն է հայտնել նկարահանվելու իրանական ֆիլմում, և արդեն մի քանի օր է, ինչ նրա պրոդյուսերների հետ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է իրանցի ֆիլմարտադրող Ալի Սարթիփին:
Այն հարցին, թե արդյո՞ք Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը տվել է իր համաձայնությունը, Ալի Սարթիփին պատասխանել է, որ նախ պետք է ստանալ Ջոլիի համաձայնությունը, նոր խորհրդակցել մշակույթի նախարարության հետ:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանուհին վերջերս անգլիական «Financial Times» պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ իր ցանկություններից մեկն այն է, որ Իրանի մեծ անապատում ուղտի վրա նստած զբոսնի:

No comments: