Monday, October 17, 2011

Եվրախորհրդարանի նախագահն ադրբեջանական իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

News.am. 16-10-2011- Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները կարող են բարելավվել, եթե Ադբեջանում ավելի շատ առաջընթաց լիներ մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցին:
Նա անհանգստություն է հայտնել Բաքվում հակակառավարական ցույցերի 14 մասնակիցների դատապարտման առնչությամբ:Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Ադրբեջանում հասարակական կարգի եւ ոստիկաններին դիմադրության ցույց տալու ստանդարտ մեղադրանքով արդեն 13 մարդ դատապարտվել է մինչեւ երեք տարի ազտազրկման: Եւս մեկ հոգի պայմանական ժամկետ է ստացել:

No comments: