Մոսկվայում վերջապես հասկացել են, որ ռուսական քաղաքականությունն ի վիճակի չէ «մարսել» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները, եւ որ Ռուսաստանը իր համար ավելի շատ պրոբլեմներ է ստեղծել, քան կարող էին պատկերացնել Մոսկովյան քաղաքական գործիչները:
Ռուսաստանը չկարողացավ նույնիսկ կառավարել Հարավային Օսիայի գործընթացները, չխոսելով արդեն Աբխազիայի մասին, որն ավելի «կամակորություն» դրսեւորեց, քան սպասվում էր: Նորագույն այս պետություններում շատ խնդիրներ կան, սակայն ոչ ավելի, քան Ռուսաստանի շատ տարածաշրջաններում: Սակայն հիմնական խնդիրն այն է, որ այս երկու ժողովուրդները, չնայած Ռուսաստանի արմատական քայլերին, չեն կարող Մոսկվային վստահել սեփական ճակատագրերը:
Ակնհայտ է, որ անկախ, կամ ավելի շուտ քիչ թե շատ ինքնուրույն գոյությունը հակասում է եւ նույնիսկ բավական վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ արտաքին ուժերը եւ պետությունները կարող են, այս կամ այն չափով, միջամտել այս պետությունների ու ժողովուրդների ներքին գործերին:
2008 թվականին Ռուսաստանը երկակի վարվեց: Մի կողմից, Մոսկվան շահագրգռված էր այս երկու երկրներով, սակայն միաժամանակ նրանց անկախության ճանաչումը հակասում էր Ռուսական պետության գոյության տրամաբանությանը: Մոսկվայում դեռեւս փորձում են իմաստավորել այն, ինչ տեղի է ունեցել, եւ միաժամանակ տարբեր առաջարկներ են հայտնվում, որոնք, անշուշտ, կապված են Մեդվեդեւի թիմի որոշ ֆունկցիոներների ու գաղափարախոսների հետ:
Օրինակ, քննարկվում է Հարավային Օսիան Աբխազիայի հետ «փոխանակելու» հնարավորությունը, երբ Հարավային Օսիան վերադարձվում է Վրաստանի վերահսկողության տակ, եւ վերջինս ճանաչում է Աբխազիան որպես Ռուսաստանի մաս: Ավելի խայտառակ ու անիմաստ առաջարկ չի կարող լինել, ռուսական ներկայիս քաղաքական «մտքում»: Սակայն, Պուտինի «վերադարձը» բնականաբար կհանգեցնի վերջնական որոշման, այսինքն՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի միացումը Ռուսաստանին:
Այսպես թե այնպես, Ռուսաստանը հայտարարում է, որ գաղափարը, որ ինքը համարվում է պետական սահմանների տարածաշրջանային վերաձեւման եւ նոր պետությունների ստեղծման նախաձեռնող, այլեւս չի քննարկվում նրա արտաքին ակտուալ քաղաքականության մեջ: Թեեւ, հնարավոր է, Ռուսաստանի քաղաքական ռեսուրսը բավարար է միայն սահմանների վերաձեւման համար, սակայն՝ ոչ նոր պետությունների ճանաչման համար, ինչը վտանգավոր է թվում նրա շահերի համար:
Եթե նախկինում ենթադրվում էր, որ աշխարհում կա երկու բեւեռ, որոնք նախաձեռնում են աշխարքաղաքական վերաֆորմատավորում, այսինքն ԱՄՆ եւ Ռուսաստանը, ապա ներկայում պարզվում է, որ առայժմ միայն ԱՄՆ է հանդես գալիս այդ դերում: Ռուսաստանի համար այդ գործընթացը վեր է ուժերից: Սակայն, դժվար թե այդտեղ ավարտվում է ռուսական աշխարհքաղաքական միտքը:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment