Wednesday, October 26, 2011

Էրդողան. Ադրբեջանի հետ ուս -ուսի կպայքարենք Ղարաբաղի համար

Panorama.am. 26-10-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին մասնակցել են Թուրքիայում նոր նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողությանը և Հեյդար Ալիևի անվան վարժարանի բացմանը:
Գործարանի բացման արարողության ժամանակ ելույթում Էրդողանը նշել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ցուցաբերած անկեղծ աջակցության համար իր երախտագիտությունն է հայտնում և ավելացրել,- «Մենք ոչ միայն 2 պետություն, սակայն մի ազգ ենք, այլ նաև մեկ սիրտ ենք: Այդ պատճառով էլ Ադրբեջանի հետ մենք ուս-ուսի կպայքարենք այնքան, մինչև Ղարաբաղի բռնազավթումը վերացվի»,- ասել է էրդողանը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ»(Aksam) պարբերականը:

No comments: