Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխություններին: Նա ասաց, թե վաղուց պետք էր եկեղեցու գույքը պաշտոնապես վերադարձնել եկեղեցուն։
«Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի։ Համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու, որովհետև հաշվարկները, որը կատարել է տարածքային կառավարման նախարարությունը, ցույց են տալիս, որ այսօր այդ կալվածքների վարձկալությունը չնչին գումարներ է կազմում եւ ֆինանսական վնաս չի լինի»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է այն ցուցակին, ըստ որի եկեղեցապատկան տարածքներում ներառված են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ, տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառաններ, արոտավայրեր եւ այլն, Սարգսյանն արձագանքեց.
«Եկեղեցուն ոչ անհարաժեշտ տարածքների ներառումն այդ ցուցակի մեջ բացառվում է։ Այլ օբյեկտներ չեն լինելու։ Ցանկերը քննարկվել են կառավարությունում։ Նախնական ցանկերից ես տեղյակ չեմ։ Ես տեղյակ չեմ՝ դրա համար գնահատականներ չեմ կարող տալ։ Կառավարությունը ցանկերը կհաստատի միայն օրենքի ընդունումից հետո»:
Ըստ վարչապետի` այս նախագիծը քննարկվում է արդեն երկուս ու կես տարի։

No comments:
Post a Comment