«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցելություններով Արեւմտյան Հայաստանում է: Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին նա մասնակցեց Տիգրանակերտում (Դիարբեքիր) սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը, ապաեւ վերաօծման արարողությանը: Այդ օրը հինավուրց հայ առաքելական այս եկեղեցում կնքվեցին նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր:
Պատասխանելով հայերի եւ թուրքերի միջեւ պահպանվող սառնության մասին «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Անչափ կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ հաստատվի երկխոսություն, սակայն դա պետք է տեղի ունենա առանց մոռացության մատնելու պատմական այն ահավոր ողբերգությունը, ինչպիսին է Ցեղասպանությունը» (http://www.hurriyetdailynews.com/n.php?n=armenians-claim-roots-in-diyarbakir-2011-10-23): Խարբերդցի Մուսթաֆան եւ Հովհաննիսյանը այցաքարտեր փոխանակեցին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու շուրջ խմբված բազմությունը, որը բաղկացած էր Հայաստանից, Պոլիսից, Սփյուռքից ժամանած ուխտավորներից, խառնվել էր ինքնության որոնումներում Թուրքիայի գավառներից այստեղ եկած քրդացած հայերի հետ, ինչը մի կողմից ընդգծում էր մեր կորստի համընդգրկուն սահմանները, մյուս կողմից` իր իրացմանը սպասող հայոց ազգային ներուժը:
Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Բիթլիս եւ Մուշ, եղավ Սուլուխում, Խնուսում եւ տեղի Սանասարյան ակադեմիայում: Մի քանի ժամով նա մեկնեց Վան (մինչեւ այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը), ապա ժամանեց Կարին, ուր այցելեց «Յառաջ» օրաթերթի գրասենյակի պահպանված շենք:
Արեւմտյան Հայաստանի մի քանի այլ քաղաքներ այցելելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա հանրապետություն:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

No comments:
Post a Comment