«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 05.10.2011: Ինչպես, հոկտեմբերի 3-ին, տեղեկացրել էինք, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի սրբապատկերների թալանի գործով, սրանից երկու շաբաթ առաջ, Սպահանում, ձերբակալվել էին երկու հայեր, որոնք դրամական երաշխիքով այժմ գտնվում են ազատության մեջ: Այդ առնչությամբ այսօր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը հրապարակել է հաղորդագրություն, որով երկրորդ անգամվա համար, իհարկե քանի օր ուշացումով, հաստատում է վերոնշյալ կողոպուտի կապակցությամբ մեր լրատվությունը:
Հատկանշական է, որ Թեմականի այսօրվա հայտարարությունը հայտարարում է՝ Թեմականը իր նախկին հայտարարությամբ հայտարարել էր իր մտադրությունը «իր վճռակամութիւնն ու պատրաստակամութիւնն էր յայտնում՝ խնդրին հետեւելու եւ յանցագործութիւնը բացայայտելու առումով», մինչ իր նախկին հայտարարություններում խոսում էր «անհետացած պատառիկներ»-ի հարցը «խորհրդապահորեն» լուծելու իր միտումի մասին եւ ընդդիմանում հարցը լուծելու իրավական հարթակում:
ՍՀԹ Թեմական խորհուրդը իր հայատարարությամբ տեղեկացնում է, որ այս պահին Իրանի իրավապահ մարմինների մոտ է գտնվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանին պատկանող «մի շարք գողացւած պատկերներ», ինչը ենթադրել է տալիս, որ թալանված իրերի քանակն ավելին է քան ցայժմ խոսվում էր մասին ու նաեւ, որ Թեմական խորհուրդը մինչ այսօր չի հստակացրել թալանի թվականի եւ թալանված իրերի քանակի պարագան:
Հիշեցնենք, երկու ամիս է, որ փակ է Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը եւ ըստ երեւույթի պետության միջամտությամբ նկարահանվում եւ համարակալվում են նրանում պահվող հնությունները:
Ստորեւ, ամբողջությամբ, հրապարակում ենք ՍՀԹ Թեմական խորհրդի հաղորդագրությունը:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Սիրելի հայրենակիցներ,
Արդէն ժամանակին խորհրդիս կողմից կազմակերպւած հանդիպման եւ դրան յաջորդող հաղորդագրութիւններով մեր թեմի ժողովուրդը իրազեկ մնաց Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի գրչագրերից անյայտացած պատառիկների մասին։ Նոյն հաղորդագրութիւններով նաեւ խորհուրդս իր վճռակամութիւնն ու պատրաստակամութիւնն էր յայտնում՝ խնդրին հետեւելու եւ յանցագործութիւնը բացայայտելու առումով։
Արդ, մեր սիրելի ժողովրդին ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ խորհրդիս ամիսների հետեւողական աշխատանքների եւ իրաւապահ մարմինների ջանքերի շնորհիւ՝ հնարաւոր դարձաւ դէպքի կապակցութեամբ պարզել որոշակի իրողութիւններ։
Այսպէս՝ քանի օր առաջ պատկան մարմինների կողմից տեղեկացւեց, որ իրենց մօտ են գտնւում մի շարք գողացւած պատկերներ, որոնք առգրաւել են վաճառքի պահին ու միեւնոյն ժամանակ ձերբակալւել են երկու անձ՝ մէկ պարսիկ եւ մէկ հայ։ Քանի օր անց ձերբակալւեց նաեւ մի այլ հայ անհատ։
Առ ի տեղեկութիւն՝ յայտնում ենք, որ յետ նախնական հարցաքննութեան եւ մինչեւ դատարանի կայացումը՝ յիշեալ անհատները ազատ են արձակւել՝ իրենց կողմից ներկայացւած երաշխիքներով։
Այնուհետեւ խորհրդիս լիազօր ներկայացուցչի եւ Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան մասնագէտների միջոցով հաստատւեց, որ առգրաււած պատկերները պատկանում են Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանին, որոնք այժմ գտնւում են պատկան մարմինների մօտ, եւ պատշաճ կերպով վերադարձւելու են դատաքննութեան աւարտից յետոյ։
Սիրելի ժողովուրդ,
Քանի որ դեռեւս շարունակւում է դատաքննութեան գործընթացը՝ նպատակայարմար չենք գտնում դէպքի առնչութեամբ անուններ հրապարակել, սակայն հաւատացնում ենք, որ խորհուրդս միեւնոյն վճռակամութեամբ ու հետեւողականութեամբ շարունակելու է իր աշխատանքը, ընդհուպ մինչեւ յանցագործութեան բոլոր ծալքերի բացայայտումն ու յանցաւորներին հանրութեանը ներկայացնելու ուղղութեամբ, որոնց մասին նոյնպէս ժամանակին տեղեակ կը պահենք Ձեզ։
Սպահանի հայոց Թեմական խորհուրդ
Ս. Ա. վանք
5 հոկտ. 2011

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment