Wednesday, October 5, 2011

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար դեռ առաջնահերթ չէ. Սաֆրաստյան

Tert,am. 5-10-2011- ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը դեռևս Թուրքիայի դիվանագիտության առաջնահերթությունների թվում չէ։ Դա նրանց համար օրակարգային խնդիր չէ։
«Կարծում եմ՝ այսպես էլ սառեցված վիճակում կպահպանվի, Թուրքիայի նախապատվությունը կլինի Հարավային Կովկասում իր հարցերի կարգավորումը»,- ասաց նա։
Սաֆրաստյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱՄՆ–ը Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքականությունը վերանայում է։
Ինչ վերաբերվում է այն կարծիքին, որ Ղարաբաղյան խնդրում հայտարարվել է «թայմ աութ» վիճակ, Սաֆրաստայանը կարծում է, որ հավանաբար «թայմ աութը» կապված կլինի ընտրական շրջանի հետ և նաև այն հանգամանքի հետ, որ ի վերջո աշխարհի ուշադրության կենտրոնը տեղափոխվում է Արևելք, որը դառնում է նոր պայքարի թատերաբեմ։
«Այս պայմաններում Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը ավելի շուտ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից էինք տեսնում, եթե հաշվի ենք առնում, որ Ռուսասատանն էլ ընտրությունների նախաշեմին է, ապա կարծում եմ, որ մինչևւ 2012 թ. կեսերը դժվար է ակնկալել որևէ կտրուկ տեղաշարժ բանակցային գործընթացում»։
Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանը առաջիկայում կարող է դիմել ռազմական սադրանքների. այս հնարավորությունը երբեք անտեսել չի կարելի։

No comments: