Tert.am. 5-10-2011- Ղարաբաղյան հակամարտությունն անհանգստացնում է բոլորին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ, Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը։Բաքվի սլավոնական համալսարանում ՌԴ փոխվարչապետը ահնդիպում է ունեցել ուսնողների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Ի պատասխան ուսանողներից մեկի՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հարցի՝ Ալեքսանդր Խլոպոնինն ասել է. «Այդ կոնֆլիկտն անհանգստացնում է բոլորին, և բոլորը կողմ են այդ խնդրի խաղաղ ճանապարհով արագ կարգավորմանը»։
ՌԴ փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ ինքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը երեկ քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment