Thursday, October 27, 2011

Հայաստանում այսօր քաղաքական որոշումների վրա ազդում են օտարների և տեղական կլանների շահերը. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 27-10-2011- «Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում քաղաքական որոշումների վրա վճռորոշ ազդեցություն ունեն մի կողմից օտարների՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի, մյուս կողմից տեղական կլանների անձնական կամ խմբակային շահերը»,- Facebook-ի իր էջում գրել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ նրա՝ ազգային շահը արհամարհված և մոռացված է:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ են ոչ դասական և համարձակ լուծումներ:

No comments: