Tert.am. 26-10-2011- Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի կողմնակից է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Նովոստի Ազերբայջան» գործակալությունը, Բաքվում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։
Ընդգծելով, որ այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին տարածքային հակամարտությունն է, հնարավոր չէ լուծել մեկ գիշերվա ընթացքում, Մամեդյարովն ասել է. «Եթե հայկական զորքերը դուրս բերվեն, դիպուկահարների անհրաժեշտություն այլևս չի լինի, մարդիկ չեն զոհվի։ Մենք այդ մասին բազմիցս ասել ենք համանախագահներին։ Առաջին փուլում հայկական զորքերը պետք է դուրս բերվեն առնվազն 7 շրջաններից»,– ասել է Մամեդյարովը։
Խոսելով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում, որի ոչ մշտական անդամ է դարձել Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի հնարվոր քննարկման մասին, Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ի մշտական անդամներից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։
«ԱԽ–ում որևէ նախաձեռնության քննարկման համար անհրաժեշտ է այդ կառույցի մշտական անդամների աջակցությունը։ Նրանցից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են։ Տվյալ հարցը մեր կողմից առայժմ չի քննարկվել, սակայն մենք ծրագրում են այն քննարկել ԱԽ–ի 5 մշտական անդամների հետ»,– ասել Մամեդյարովը։

No comments:
Post a Comment