News.am. 27-10-2011- Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատը» որոշում է ընդունել` կապված Նախիջեւանի Ինքնավար հանրապետության հետ, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Այդտեղ նշվում է, որ ամբողջ երկրում ստեղծվել է ծանր դրությունը, սակայն ամենից վատ վիճակում Նախիջեւանն է:
«Այդ շրջանը, ղեկավարվելով Վասիֆ Թալիբովի կողմից, վերածվել է դժոխքի այնտեղ բնակվողների համար, այն թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական, թե աշխարհաքաղաքական առումով վտանգավոր մի տարածք է հանդիսանում: Ինքնավար հանրապետությունում մարդկանց բռնի ձեւով տանում են ոստիկանություն, առանց պատճառի ազատազրկում եւ բռնությունների ենթարկում: Նախիջեւանում անձնական եւ քաղաքացիական ազատություն չկա, գործադիր կառույցները բռնություն են կիրառում ցանկացած մարդու դեմ, հեռացնում են երկրից, ճնշում ընդդիմադիրներին»,-նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, արձանագրվում է, որ ինքնավար հանրապետության առեւտրի եւ բիզնեսի այլ ոլորտները կենտրոնացած են «Նախիջեւանի խանի»` Վասիֆ Թալիբովի եւ նրա հարազատների ձեռքում:
«Շատ ցավալի է, որ մինչ օրս Ադրբեջանի իշխանությունները չեն հետաքրքվում Նախիջեւանում տեղի ուենցող օրինախախտումներով եւ հանցագործություններով: Այդ իսկ պատճառով էլ Նախիջեւանը գրավել է միջազգային կառույցների ուշադրությունը: «Հասարակական պալատը» կոչ է անում բոլոր ժողովրդավարական ինստիտուտներին, ժողովրդավար պետություններին ուշադրություն դարձնել Նախիջեւանում ստեղծված աղետալի դրությանը»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդում է թերթը:

No comments:
Post a Comment