Tuesday, October 4, 2011

Է. Մամեդյարով. «Լավագույն ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է»

Panorama.am. 4-10-2011- «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափին, մասնավորապես Մինսկի խմբի արդյունավետության խնդրին ու նշել. «Մենք պատկերացնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ է ու նուրբ, ինչպես նաև շատ զգացմունքային է: Համանախագահների խնդիրը շատ դժվար է, բայց երբ, որպես միջնորդներ, հանդես են գալիս ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ` ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան, ապա ավելի լավ ձևաչափ սպասելու կարիք չի լինում»:
Այնուհետև, Է. Մամեդյարովը հույս է հայտնել, որ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ու նշել. «Պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ շահեր են բախվում այնպիսի փոքր տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը: Ամեն անգամ նոր տարրեր են հայտնվում, ինչպիսին է, օրինակ, գազային պայմանագրերի հանգամանքը, որոնք մի կողմից օգնում են կարգավորմանը, իսկ մյուս կողմից` կարող են խոչընդոտներ ստեղծել:

Եթե այդ հարցին սթափ մոտեցում ցուցաբերենք, ապա լավագույն ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են` ՄԱԿ ԱԽ մշտական երեք անդամներով, որը պետք է, ես նույնիսկ կասեի` պարտավոր է խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում»,- եզրափակել է Մամեդյարովը:

No comments: