Wednesday, October 5, 2011

Մ. Ահմադինեժադ. «Կառավարությունն առնչություն չունի բանկային համակարգի չարաշահումների հետ»

Panorama.am. 5-10-2011- Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մ. Ահմադինեժադը հայտարարել է, որ երկրի իշխանությունների տրամադրվածությունը վճռական է՝ բացահայտելու բանկային համակարգում տեղի ունեցած չարաշահումների հեղինակներին: Այդ մասին այսօր հաղորդում է «Mehr» իրանական գործակալությունը:
Մ. Ահմադինեժադն ընդգծել է, որ կառավարությունը որևէ առնչություն չունի վերոհիշյալ չարաշահումների հետ: «Ես վեց տարի բարձրաձայնել եմ բանկային համակարգում առկա թերությունների մասին, բայց շատերն ինձ քննադատել են, իսկ այսօր բանկային համակարգի խնդիրներն իրենց ողջ ծանրությամբ դրվել են կառավարության ուսերին: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չպետք է բանկային համակարգի ծառայություններից օգտվեն միայն սահմանափակ թվով անձինք, իսկ մյուսները զրկված լինեն այդ իրավունքից», - նշել է ԻԻՀ նախագահը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Իրանի բանկային համակարգում տեղի ունեցած 3000 մլրդ թումանի չարաշահումներին:

No comments: