Wednesday, October 5, 2011

Ադրբեջանի իշխանությունը ներսից ցնցվում է

Panorama.am. 5-10-2011- Ներիշխանական հավաստի աղբյուրը «Դունյա» լրատվական գործակալությանը (dia.az) հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունը ներսից ցնցվում է. ուժային նախարարությունների միջև նոր պատերազմ է սկսվել: Խոսքը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի միջև հարաբերությունների վատթարացման մասին է:
Աղբյուրը հայտնում է, որ Սաֆար Աբիևին հայտնի է դարձել, որ ՊՆ-ի դեմ մամուլում տեղ գտած տեղեկատվությունների աղբյուրը ներքին գործերի նախարարությունից է, ինչը խիստ զայրացրել է նրան:
«Այս օրերին ՊՆ ղեկավարությունը ՆԳՆ ղեկավարից գանգատվել է նախագահի մոտ և ասել, որ ոստիկանության աղբյուրները ակտիվություն են ցուցաբերել Ազգային բանակին ժողովրդի աչքից գցելու գործում»,- հայտնել է աղբյուրը:
«Հայտնի չէ, թե ինչով կավարտվի ուժային նախարարների միջև սկսված այդ դիմակայությունը, սակայն նման իրավիճակը խիստ վտանգավոր է Ադրբեջանի ներիշխանական շահերի համար»,- գրում է կայքը:

No comments: