Wednesday, October 5, 2011

ՌԴ ԱԳՆ. Մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով նախագահների հանդիպում նախատեսված չի

Panorama.am. 5-10-2011- Մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով նախագահների հանդիպումնախատեսված չի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կաքի փոխանցմամբ, քիչ առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ըստ ԱԳՆ պաշտոնյայի, ո՛չ նախագահների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ: Նա հավելել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են վարում:
Հղում անելով Վարշավայում համանախագահների՝ երկու երկրների հետ ունեցած առանձին հանդիպումներին` Ա. Լուկաշևիչը նշել է, որ նման հանդիպումները ազդեցություն են ունենում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի ընթացքի վրա:

No comments: