1in.am/arm. 15-10-2011- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ միայնակ պատասխանատվություն կրել Nabucco գազատարի նախագծի իրագործման համար.«Նախագծին մասնակցում են 6 գործընկերներ, միայն Թուրքիան չէ, որ պետք է պատասխանատվություն կրի նախագծի իրագործման համար։ Բնականաբար, Nabucco-ի իրագործման համար մենք կձեռնարկենք ամեն անհրաժեշտ բան, սակայն մենք միայնակ չենք զբաղվելու գազ արտադրողներ ու մատակարարներ փնտրելով։
Եթե ԵՄ-ը «նոր էներգետիկ գլուխ» մտցնի Թուրքիայի անդամակցության վերաբերյալ տարվող բանակցություններում, ապա Անկարան դրանից ոչինչ չի կորցնի։ Մենք ոչ ոքի չենք սկսի խնդրել։ Մենք ունենք մեր ռազմավարությունը, որի շրջանակներում էլ իրագործում ենք մեր նախագծերը։ Ամեն դեպքում Թուրքիան կորուստներ չի կրի»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Nabucco կոնսորցիումի կազմի մեջ մտնող OMV ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսը հայտարարեց, որ այդ խողովակաշարով գազի մատակարարումները կարող են մեկնարկել միայն 2018 թվականից և ոչ թե 2017 թվականից, ինչպես նշվում էր ավելի վաղ։
Շատերը սա որակում են որպես ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլում (2017) ստացվելիք գազի համար մղվող պայքարում Nabucco-ի շանսերի զրոյացում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment