Monday, November 14, 2011

Անդրեյ Արեշև. «Հայկական կողմի վրա ԼՂ հարցով ճնշումներն անիրականանալի են»

7Or.am. 14-11-2011- «ԼՂ հարցը Մոսկվայի և Բաքվի միջև առևտրի առարկա չի կարող հանդիսանալ: Հնարավոր է` ոմանք կցանկանային, որ այդպես լիներ, բայց դա այդպես չէ։ Հայկական կողմի վրա ԼՂ հարցով ճնշումներն, այլ շահեր ապահովելու նպատակով, անիրականանալի են»,- այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք է հայտնել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Ինչ վերաբերում է Պուտինի նախագահության շրջանում ԼՂ կարգավորման գործընթացում ՌԴ միջնորդական դերի պահպանմանը, փորձագետն ասել է. «Բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, անշուշտ, կշարունակվի, իսկ Ռուսաստանի հետագա ակտիվ քաղաքականությունը չէր վնասի այս հարցում: Որքան ուժեղ լինեն Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, այնքան Լեռնային Ղարաբաղը երաշխավորված կլինի ռազմական գործողությունների բռնկումից»։

No comments: