Sunday, November 13, 2011

Հունաստանը հրաժարվեց ադրբեջանական նավթից

Zham.am. 12-11-2011- Ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած Հունաստանը որոշել է հրաժարվել ադրբեջանական նավթի ներկրումից: Ստեղծված պայմաններում Հունաստանը միակ ելք է դիտարկում Իրանից նավթի գնումը։ Նա դիմել է Իրանին`խնդրելեվ դառնալ իրեն նավթ մատակարարող հիմնական երկիրը։Այն շարունակում է առևտրային հարաբերությունները Իրանի հետ, չնայած Բրյուսելի ու Վաշինգտոնի ճնշումներին`դադարեցնել համագործակցությունը Իրանի միջուկային ծրագրի պատճառով:
Նշվում է, որ Հունաստանը հրաժարվել է նաև Ռուսաստանից ու Ղազախստանից նավթ ներկրելուց։ Ի դեպ, իրենց հերթին նավթային ընկերություններն էլ վախենում են, որ Հունաստանը չի կարող մարել իր պարտքերը, ինչի համար էլ ձգտում են այլևս գործ չունենալ այդ երկրի հետ։
Իրանը միակ երկիրն է, որ շարունակում է այդ պայմաններում համագործակցել Հունաստանի հետ, քանի որ նա էլ իր էներգետիկ պաշարները վաճառելու առումով խնդիրներ ունի:

No comments: