Monday, November 14, 2011

Էհուդ Բարաքը` Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին. «վատ չէր լինի, եթե նույնը կրկնվեր»

Panorama.am. 14-11-2011- Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը գոհունակություն է հայտնել Իրանական ռազմական բազայում տեղի ունեցած պայթյունների փաստի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում Բարաքն ասել է, թե ինքը չի տիրապետում ավերածությունների մասշտաբի վերաբերյալ տեղեկատվությանը, հավելելով, թե «վատ չէր լինի, եթե նույնը կրկնվեր»:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող ռազմական բազայում երկու հուժկու պայթյուն էր որոտացել, ինչի արդյունքում 17 մարդ էր զոհվել: Զոհվածների շարքում է եղել կորպուսի գեներալ, երկրի ռազմական ոլորտում առանցքային նշանակություն ունեցող մասնագետներից Հասան Մողադդամը:

No comments: