Monday, November 14, 2011

Տեղի ունեցավ «Հայազնի» ընդհանուր ժողովը

Նոյեմբերի 12ին տեղի ունեցավ «Հայազն» Միության առաջին ընդհանուր ժողով: Ժողովը փակ էր: Ժողովին մասնակցեցին Միության 35 պատվիրակներ:
Ժողովի ընթացքում ընդունվեց Միության կանոնադրությունը,ծրագիրը:
«Հայազն» Միության Կենտրոնական մարմնի անդամներ ընտրվեցին.
Անի Սարուխանյանը,
Արմեն Մկրտչյանը,
Շահե Աճեմյանը,
Արմեն Աղայանը,
Լիլիթ Պետրոսյանը,
Հայկ Ղազարյանը,
Տիգրան Սիմավորյանը,
Դավիթ Խոսրովյանը,
Հեղինե Բերբերյանը:

«Հայազն» Միության Վերահսկիչ Մարմնի անդամ ընտրվեցին.

Խաչիկ Ավետիսյանը,
Ռաֆիկ Սինանյանը,
Կլարա Սարգսյանը:

Ընդունվեց Միության հռչակագիրը.

ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հաշվի առնելով Հայազն Երիտասարդների Միաբանության հայաստանաբնակ ու սփյուռքաբնակհամակիրների ցանկությունը՝ ներգրավվելու կազմակերպության աշխատանքներին,
Հիմք ընդունելով Հայազն Երիտասարդների Միաբանության Կենտրոնական Մարմնի՝ նոր համահայկականկառույցի ստեղծման մասին առաջարկությունը, դրա արդյունքում գումարված ժողովներում ընդունված որոշումները, ծրագիրն ու կանոնադրությունը,
Գիտակցելով, որ Հայության խաթարված արժեհամակարգի վերականգնմանը, քաղաքացիական հանրությանձևավորմանը նպաստելու և մի շարք այլ խնդիրների ազգանպաստ լուծման համար անհրաժեշտ էկազմակերպական նոր ձևի միջոցով Հայաստանի և Հայության ճակատագրով մտահոգ, մտածող անհատների միավորումը,
Նպատակ ունենալով ստեղծել բոլորիս ուժերը հանուն Հայրենիքի ու նրա բարօրության կենտրոնացնող, Հայոց անկախ պետականության ամրապնդմանն ու տնտեսական հզորացմանը նպատակաուղող ազգային մի կառույց՝
Մենք՝ «Հայազն» Միության առաջին Ընդհանուր ժողովի մասնակիցներս, հռչակում ենք «Հայազն» Միության ստեղծումը:
Մեզ միավորում է Միասնական, Հզոր, Ազգային պետություն ունենալու նպատակը։
Միությունը բաց է թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ազգային կազմակերպությունների, ինչպես նաև մեր կողմից բարձրացվող հարցերի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունք ունեցող անհատների համար:

No comments: